National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.12.2022
Տեղական ժողովրդավարության զարգացման եւ հզորացման թեման պետք է դառնա Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի գլխավոր առաջնահերթություններից մեկը. Արմեն Գեւորգյան
1 / 1

Դեկտեմբերի 2-ին Փարիզում կայացած ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի հերթական նիստում՝ որպես ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային հարցերով հիմնական զեկուցող, հաշվետու զեկույցով հանդես է եկել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը:

«Հարգելի՛ գործընկերներ,

COVID-19-ի սահմանափակումներով պարտադրված դադարից հետո Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 43-րդ նստաշրջանն անցկացվել է առկա ձեւաչափով: Մոնիթորինգային առաքելությունների, հետընտրական զեկույցների եւ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի իրականացմանն առնչվող մի շարք ավանդական հարցերից բացի՝ մասնակիցներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են նաեւ ամբողջ Եվրոպայում տարածաշրջանային ինքնության պահպանման եւ զարգացման հարցերի, ինչպես նաեւ՝ հասարակության մեջ ատելության խնդիրների եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի վրա դրա բացասական ազդեցության վրա: Ի թիվս քննարկված այլ հարցերի՝ կցանկանայի նաեւ ընդգծել կլիմայի փոփոխության եւ շրջակա միջավայրի պահպանության հիմնահարցերը: ԵԽԽՎ-ի համար կարող է բավական հետաքրքիր եւ օգտակար լինել Կոնգրեսի փորձի ուսումնասիրությունը՝ որոշ եվրոպական խարտիաների եւ կոնվենցիաների «կանաչ ընթերցման» առումով:

Կոնգրեսի մասնակիցները նաեւ կազմակերպության նոր գլխավոր քարտուղար են ընտրել:

Բուռն եւ ակտիվ քննարկում է ծավալվել Եվրոպայի խորհրդի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 4-րդ գագաթնաժողովի (GT-SOM4) վերաբերյալ զեկույցի շուրջ: Շատերն են մատնանշել գագաթնաժողովի անցկացման կարեւորությունն ու անհրաժեշտությունը՝ դրա շրջանակում տեղական ժողովրդավարության ինստիտուտների զարգացման եւ հզորացման հատուկ շեշտադրմամբ:

Կոնգրեսում շատ տեսանելի, բավականին օգտակար եւ նախաձեռնող դերակատարում ունեցան երիտասարդ պատվիրակները: Հարգանքով կառաջարկեի նման փորձը դիտարկել նաեւ Խորհրդարանական վեհաժողովի նպատակների համար:

Նախորդ՝ Հանուն ժողովրդավարության 10-րդ համաշխարհային ֆորումը ժամանակակից համաշխարհային գործերում ընդգծեց նշանակալից մի միտում՝ աճող լարվածությունը, էսկալացիան եւ անորոշությունն աշխարհում: Նշվեց, որ նման միտումների հիմքում ընկած է աճող անհավասարությունը քաղաքացիների, պետությունների եւ մեր հասարակությունների ներսում: Սա իր հերթին առաջ է բերում ավելի շատ մարտահրավերներ, ինչպիսիք են՝ ռեսուրսների ավելի մեծ կենտրոնացում, մի խումբ մարդկանց եւ կորպորացիաների մոտ՝ ազդեցության եւ իշխանության ավելի մեծ աճի ներուժ, հանրային բարիքների եւ հարստության անարդար վերաբաշխման ավելի բարձր աստիճան եւ, հետեւաբար, մարդկանց ընդհանուր բարեկեցության անկում: Նկատում ենք նաեւ կրթության ոլորտում վիճակի վատթարացում աշխարհում եւ, հետեւաբար, ընդհանուր մարդկային կապիտալի անկում:

Որոշակի շեղում կա ներկայացուցչական եւ ուղղակի ժողովրդավարության սկզբունքների եւ պրակտիկայի, մյուս կողմից էլ՝ հիբրիդային քաղաքական ռեժիմների աշխարհագրական ընդարձակումը՝ որպես «նոր նորմա» եւ բնական երեւույթ ընկալելու միջեւ, ինչն ինքնին արդեն իսկ անոմալիա է: Եվրոպան աստիճանաբար դադարում է լինել լավագույն օրինակելի մոդել, քանի որ մի շարք երկրներում տեղի է ունենում մարդու իրավունքների եւ իշխանության կենտրոնացման ընդհանուր վիճակի վատթարացում: Սա հանգեցնում է ժողովրդավարական մշակույթի անկմանն ամբողջ աշխարհում: Բացի այդ, վերը նշված մարտահրավերները պայմանավորված են հետեւյալով.

          . Սոցիալական ցանցերով ու լրատվամիջոցներով, որոնք դարձել են ատելության խոսք տարածող կեղծ լուրերի աղբյուր եւ հասարակական կարծիքի մանիպուլյացիաների միջոցներ: 

         . Քաղաքական պոպուլիզմի ընդլայնմամբ, ինչպես աշխարհագրական, այնպես էլ՝ սոցիալական միջավայրի առումով:

Այնուամենայնիվ, չնայած մարտահրավերների եւ դժվարությունների վերը նշված երկար ցանկին, իրենց ազատ եւ ժողովրդավարական հասարակությունները կառուցելու կամ վերակառուցելու ուղղությամբ շատ քաղաքացիների շարունակական ջանքերը պետք է գնահատվեն եւ ընդունվեն: Նոր գաղափարներն ու նախագծերը, հատկապես երիտասարդության մասնակցությամբ, կքաջալերեն բոլորիս, եւ մեր խնդիրն է ոչ միայն ոգեշնչել նրանց, այլեւ ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմաններն այդ ձգտումների իրականացման համար: ԵԽԽՎ-ն պետք է դառնա նրանց ավելի լավ գործընկերը մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության պաշտպանության եւ պահպանման առումով:

Ինչ վերաբերում է Ժողովրդավարության եւ կառավարման եվրոպական կոմիտեի 16-րդ լիագումար նիստին, նախեւառաջ կնշեմ քննարկված հարցերի ինստիտուցիոնալ բնույթը: Խորհրդակցական ժողովրդավարության մասին փաստաթուղթը վերջնական մշակման փուլում է: Հանձնաժողովն աշխատում է ժողովրդավարական կառավարման լավագույն փորձի գնահատման չափանիշների հիմնական փաթեթի սահմանման ուղղությամբ՝ հիմնվելով տեղական մակարդակում լավ կառավարման 12 սկզբունքների փորձի վրա: Իր աշխատանքում Կոմիտեն առաջնորդվում է նաեւ նրանով, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ժողովրդավարական գործընթացների որակի գնահատումը դառնում է նոր առաջնահերթություն՝ հիմնված Բարձր մակարդակի աշխատանքային խմբի կողմից ներկայացված եզրակացությունների եւ առաջարկությունների վրա: Հանձնաժողովն ավելի մեծ ուշադրություն կդարձնի կանաչ հանրային կառավարման խնդիրներին: Այդ կապակցությամբ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, եւ 2023 թ. ապրիլին տեղի կունենա համաժողով:

Հարգելի՛ գործընկերներ,

Եզրափակելով՝ թույլ տվեք փաստել հետեւյալը. 43-րդ Կոնգրեսը եւ Հանուն ժողովրդավարության 10-րդ համաշխարհային ֆորումը ցույց տվեցին, որ տեղական ժողովրդավարությունն ընդհանուր առմամբ շարունակում է ծառայել որպես ժողովրդավարական կառավարման հիմք, որտեղ եվրոպացի քաղաքացիները դեռ շարունակում են լիովին զգալ տեղական եւ տարածաշրջանային մակարդակներում որոշումների պատրաստմանը եւ ընդունմանն ուղիղ ու անմիջական մասնակցության արդյունավետությունն ու օգտակարությունը:

Այս գործընթացի միջոցով ժողովուրդը լիովին գնահատում եւ ընդունում է հասարակական ու քաղաքական կյանքին իր մասնակցության արժեքն ու օգտակարությունը: Սա վճռորոշ նշանակություն ունի ժողովրդավարության եւ ժողովրդավարական կառավարման ապագայի համար:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ կարծում եմ, որ տեղական ժողովրդավարության զարգացման եւ հզորացման թեման պետք է դառնա Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի գլխավոր առաջնահերթություններից մեկը»,-ասել է Արմեն Գեւորգյանը:


29.05.2024
Արման Եղոյանը հյուրընկալել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագրի մասնակիցներին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 29-ին հյուրընկալել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագրի մասնակիցներին: Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով: Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստան-Եվրոպ...

29.05.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Ֆինլանդիայի դեսպանին
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 29-ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին: Հանդիպմանը ներկա է եղել Ֆինլանդիայի ԱԳՆ ներկայացուցիչ Անի Մակելայնենը: Ողջունելով հյուրերին` Սարգիս Խանդանյանը կարեւորե...

29.05.2024
Ունենք բավականին բարձր կատարողական` հաշվի առնելով նաեւ ընթացիկ տարում առկա մարտահրավերները. ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ
ՀՀ ներքին գործերի նախարարությունն օրենքով սահմանված ունեցել է 10 ծրագիր եւ 35 միջոցառում, փաստացի իրականացվել է 10 ծրագիր եւ 38 միջոցառում: Նախարարության տարեկան պլանը կազմել է 93 մլրդ 183 մլն դրամ, այնուհետեւ ճշգրտվել է 95 մլրդ 739 մլն դրամ եւ փաստացի կատարվել է 94 մլրդ 167 մլն դրամ, որը կազմում է ...

29.05.2024
2023 թ. մենք բարելավել ենք հարկային եկամուտները. հարկերը եւ տուրքերը կազմել են ՀՆԱ-ի 23,4 տոկոսը. Վահե Հովհաննիսյան
2023 թվականի հարկաբյուջետային քաղաքականության նպատակներն են եղել տնտեսական աճի ներուժի բարձրացումը, պարտքի կայունության ապահովումը, անվտանգային համակարգի ամրապնդումը եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների համապարփակ բավարարումը: Մենք 2023 թվականին ամբողջությամբ համապատասխ...

29.05.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը:...

29.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 29-ին ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը դրական է գնահատել Հայաստան-Բելգիա զարգացող հարաբերությունները: Հյուրի խնդրանքով ԱԺ նախագահի տեղակալը...

29.05.2024
2018 թ. հեղափոխությունից մինչ օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. ՀՀ վարչապետ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մայիսի 29-ին մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր եւ գործադիր ի...

29.05.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am